Վաղը Կենտրոնում ջուր չի լինի

Վաղը Կենտրոնում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 16-40 զույգ և 31-53 կենտ համարների, Խորենացի 24-158 զույգ և 29-157 կենտ համարների, Խորենացի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Նար Դոս 1-30 համարների, Զավարյան 1-60 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Չելյուսկինցիների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: