Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինային

Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինային

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ կոչ է արել կառավարության անդամներին «ուկրաինացի գործընկերներին առավելագույն օգնություն ցուցաբերել»:



Այդ օգնությունն առաջին հերթին վերաբերում է առողձապահության ոլորտին: Վրաստանն Ուկրաինային օգնություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորների բուժման հարցում, հաղորդում է gazeta.ru-ն:




Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ անհրաժեշտ օգնության ծավալները որոշելու համար օգոստոսի 27-ին Կիև է մեկնելու նախարարության մասնագետների խումբը:

Ուկրաինա Վրաստանից կգործուղվեն բժիշկներ, կուղարկվի դեղորայք, իսկ անհրաժեշտության դեպքում` հիվանդներին կտեղափոխեն Վրաստան: