Սորոսը կժամանի Վրաստան

Սորոսը կժամանի Վրաստան

«Բաց հասարակություն» հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը երկօրյա այցով Վրաստան կժամանի: «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամը հայտնում է, որ Սորոսը Վրաստան կայցելի հիմնադրամի 20-ամյա հոբելյանի հետ կապված և նոյեմբերի 15-ին ներկա գտնվի այդ արարողության միջոցառումներին:



Արդեն մի քանի ամիս է ինտենսիվ կերպով ծրագրվում են հոբելյանական միջոցառումները: Դրանցից առաջինը` մեդիա կոնֆերենցիան, այս տարվա սեպտմբերին տեղի է ունեցել Բաթումիում: Նոյեմբերին, եզրափակիչ միջոցառումներին մասնակցելու համար Վրաստանում կգտնվի հիմնադրամի հիմնադիրը: