Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան

Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան

Այս պահին քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան։ 

Նշենք, որ հանրապետության տարբեր քաղաքներում այս օրերի ընթացքում ակցիաներ են իրականացվում՝ ի աջակցություն Տավուշի։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։