Իտալացի պատգամավորը Եվրախարհրդարան է ներկայացրել եվրոյի գոտուց դուրս գալու հարցով հանրաքվեի նախագիծ

Իտալացի պատգամավորը Եվրախարհրդարան է ներկայացրել եվրոյի գոտուց դուրս գալու հարցով հանրաքվեի նախագիծ

Իտալիայում ընդդիմադիր «5 աստղ» շարժման առաջնորդ Բեպե Գրիլոն Եվրախորհրդարան է ներկայացրել եվրոգոտուց դուրս գալու հարցով հանրաքվեի նախագիծը, գրում է ТАСС-ը:



Իր ելույթում Գրիլոն քննդատել է ինչպես ընդհանուր առմամբ ԵՄ-ի քաղաքականությունը, որը նրա կարծիքով Եվրոպայի քաղաքացիների դեմ է, այնպես էլ առանձին երկրների քաղաքականությունը` մասնավորապես Գերմանիայի և հայրենի Իտալիայի:



Խոսելով մի շարք խնդիրների մասին` նա անդրադարձել է նաև արժույթի խնդրին:



«Մենք հոգնել ենք ինքներս մեզ մշտապես զոհաբերելուց, մենք ցանկանում ենք վերադարձնել ազգային արժույթային միավորի ինքնիշխանությունը, որպեսզի փրկենք մեր ընկերությունները: Մենք պատերազմական վիճակում ենք ոչ թե «Իսլամական պետության» կամ Ռուսաստանի, այլ Եվրոպական կենտրոնական բանկի հետ»,- ասել է իտալացի պատգամավորը: