Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն ավարտված է

Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն ավարտված է

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով մայրաքաղաքի մշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էին նաև տարիներ շարունակ ու նույնիսկ երբևէ չվերանորոգված գրադարանները:
Այս տարի ամբողջությամբ հիմնանորոգվել և ամբողջությամբ նոր ու հարմարավետ պայմաններ է ապահովվել մայրաքաղաքի թվով 12 գրադարաններում:



Շինարարական աշխատանքների շրջանակում գրապահոցների, ընթերցասրահների և աշխատասենյակների ներքին հարդարման աշխատանքներից բացի ամբողջությամբ փոխվել են դռներն ու պատուհանները, վերանորոգվել և կահավորվել են նաև սանհանգույցները: