Մահացել է Ժաննա Ֆրիսկեն

Մահացել է Ժաննա Ֆրիսկեն

Երկարատև հիվանդությունից հետո 40 տարեկանում մահացել է ռուս հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Այն մասին, որ Ֆրիսկեն ծանր հիվանդ էր, հայտնի էր դարձել 2014 թվականի սկզբին: Նրա մոտ գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել: Երգչուհուն օգնելու համար երկրպագուներն ավելի քան 60 մլն ռուբլի էին հավաքել:

Գերմանիայի և ԱՄՆ-ի հիվանդանոցներում երկարատև բուժումից հետո Ֆրիսկեն հարազատների հետ մեկնել էր Բալթյան երկրներ: Անցյալ տարի ամռանը նա աստիճանաբար գիտակցության էր եկել:

2014 թվականի հոկտեմբերին Ֆրիսկեն վերադարձել էր Մոսկվա: Բուժման հերթական կուրսն ավելի ուշ անցել էր Չինաստանում, և բժիշկներին հաջողվել էր երկարատև արդյունքի հասնել:

Վերջին ամիսներին Ֆրիսկեն ապրում էր Մոսկվայում՝ ամուսնու և փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ: