Հոբելյանական համերգ՝ նվիրված «Հայ երգի թագուհուն»

Հոբելյանական համերգ՝ նվիրված «Հայ երգի թագուհուն»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին նվիրված՝ «Հայ երգի թագուհի» խորագրով հանդիսությունը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:



Հունիսի 26-ին կայանլիք հոբելյանական երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, «Բարեկամություն» Հայաստանի պարավեստի պետական համույթը, Աննա Մայիլյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Էստրադային և սիմֆոնիկ նվագախումբը, «Հոգու և պարի թատրոնը», Հայաստանի Հանրային ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը, Տաթևիկ Հովհաննիսյանը և Վահագն Հայրապետյանը:



Երեկոյի ընթացքում էկրանին կներկայացվի հատվածներ երգչուհու համերգային կատարումներից, ինչպես նաև անվանի արվեստագետների՝ Հ. Հովհաննիսյանի, Հ. Չեքիջյանի, Վ. Բալյանի, Ա. Սարյանի, Է. Միրզոյանի, Ն. Շլեփչյանի և Ա. Ամիրյանի խոսքը հոբելյարի մասին: