Թուրքիայի նախկին և ներկա նախագահները հանդիպել են

Թուրքիայի նախկին և ներկա նախագահները հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:



Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նախկին ու ներկա նախագահների հանդիպումը տևել է 45 րոպե:



Հանդիպման ավարտին Էրդողանը որևէ հայտարարություն չի արել:



Հանդիպումը տեղի է ունեցել նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հուղարկավորության արարողությունից հետո՝ խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:



Նշվում է, որ այդ պահին խորհրդարանում է եղել նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով, սակայն, հանդիպմանը չի մասնակցել:



Նախագահների հանդիպումը պլանավորված չի եղել, և նրանք խոսել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին: