Վարչապետը պարգևատրել է երգիչ Հարություն Փամբուկչյանին

Վարչապետը պարգևատրել է երգիչ Հարություն Փամբուկչյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հայտնի երգիչ, երաժիշտ Հարություն Փամբուկչյանին և ծննդյան 65-ամյակի առթիվ, ինչպես նաև հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով:



Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Հարություն Փամբուկչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր 50-ամյա բեմական գործունեությունը բարձր գնահատելու համար: