Լավ նվեր՝ «Բորուսիայի» երկրպագուներին

Լավ նվեր՝ «Բորուսիայի» երկրպագուներին

Գերմանիայի Դորտմոււնդ քաղաքում, որը մշտապես հպարտացել է իր ֆուտբոլային ավանդույթներով, ինչպես նաև Բունդեսլիգայի լավագույն ակումբներից մեկը՝ Բորուսիան» ունենալու իրողությամբ, բացվել է գերմանական ազգային ֆուտբոլային թանգարան: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն:



Թանգարանը բացվել է անմիջապես քաղաքի երկաթուղային կայարանի հարևանությամբ: Տեղի ընտրությունը կատարվել է իդեալական, քանի որ առաջին բանը, որ կտեսնի քաղաք ժամանած արտերկրացին, կլինի հենց՛թանգարանը:



Թանգարանի շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 40 մլն եվրո, որից Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան փակել է միայն հինգերորդ մասը: Հենց՝ քաղաքը շինարարության համար տրամադրել է 5 մլն եվրո, իսկ մնացած ծախսերը արվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա հողերի դաշնային իշխանությունների կողմից, որտեղ Դորտմունդը խոշորագույն քաղաքներից մեկն է: Իրենց նպաստն են ունեցել նաև կորպորատիվ հովանավորները:



Որպեսզի թանգարանը սկսի եկամուտ բերել, կպահանջվի տարեկան 270 000 այցելու և 17 եվրո արժողության մուտքի տոմս:
Դորտմունդի թանգարանը առաջարկում է այցելուներին ծանոթանալ այս մարզաձևի պատմությանը, սկսած 1954 թ. աշխարհի առաջնությունից, որի որոշ խաղեր կայացել են նաև Դորտմունդում: Թանգարանում ցուցադրվում է նաև գերմանական ֆուտբոլի լեգենդ Հերդ Մյուլլերի մարզաշապիկը: