Անկարայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Անկարայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝կապված Ռուսաստանում թուրքական դիվանագիտական առաքելությունների մոտ բողոքի ակցիաների հետ: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն։



Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունում գտնում են, որ Ռուսաստանում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ընկերությունների ներկայացուցչությունների հանդեպ ակցիաների քողի ներքո տեղի են ունենում հարձակումներ:



Իր հերթին,ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով նոյեմբերի 26-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք կապված էին խփված Су-24 ինքնաթիռի հետ, հավաստել է, որ Մոսկվան անում է ամեն հնարավոր բան, դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: