«Ժամանակ». Իշխանությունները ցանկացել են ՀԱՊԿ գագաթնաժողովը Գաֆէսճեան թանգարանում կազմակերպել, սակայն ռուսաստանցի կազմակերպիչներին դա դուր չի եկել

«Ժամանակ». Իշխանությունները ցանկացել են ՀԱՊԿ գագաթնաժողովը Գաֆէսճեան թանգարանում կազմակերպել, սակայն ռուսաստանցի կազմակերպիչներին դա դուր չի եկել

««Ժամանակ»– ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկացել են ՀԱՊԿ գագաթնաժողովը Գաֆէսճեան թանգարանում կազմակերպել՝ Խանջյանի «Վարդանանք» մեծածավալ որմնանկարի ներքո, որտեղ դեռ 2009թ. օգոստոսին տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը և 2010թ. Հայաստանի քաղհասարակության հետ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։

ՀԱՊԿ գագաթնաժողովի ռուսաստանցի կազմակերպիչներին դուր չի եկել «Վարդանանք» կտավի ներքո անցկացնելու գաղափարը, և վերջին պահին որոշվել է նախագահների նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները կազմակերպել այդպիսի միջոցառումների համար անհարմար նախագահական նստավայրում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։