«Խեղճ» Տարոնի գլխին հատկապես գալովի է
Ֆեյսբուքյան ամենաթեժ քննարկվող թեման այս օրերին տրանսպորտի թանկացումն է:
Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է. ««Խեղճ» Տարոնի գլխին հատկապես գալովի է: «Շեֆը» կարծես հատուկ փորձության ենթարկի հատկապես այդ տղուն՝ մի ձեռքով բարձրացնի, մյուսով փչացնի՝ ստուգելով Տարոնի համբերությունը, հավատարմության աստիճանը, դիմանալու չափը (դե, նա էլ հո հիմար չէ՞, հասկանում է՝ ում թույլտվությամբ, եթե ոչ՝ հրահանգով են իրեն փչացնում): Երեւի թե սրա հոգեբանական ենթատեքստն էլ պարզ է, եթե հիշենք, թե ում տղան է Տարոն Մարգարյանը, եւ ինչպես նրա հոր անսպասելի մահվամբ դեպի նախագահական աթոռ իդեալական տրամպլին բացվեց Սերժի համար: Որպես Անդրանիկ Մարգարյանի տղա՝ Տարոնը կարող էր մարմնավորել թեկուզ աղոտ հուշերն այն մասին, որ շատ վաղուց, ասենք՝ «ցրտին ու մթին» ու մի քիչ էլ ավելի ուշ Հանրապետականը դեռ քաղաքական տարր ունեցող կազմակերպություն էր, այլ ոչ միայն բյուրոկրատիայի «կռիշ»: Թերեւս, որպեսզի այդ հուշը նույնիսկ աղոտ չլինի, հենց Տարոնին պետք է փչացնել ռեգուլյար ռեժիմով: Բայց տպավորություն չստեղծվի, թե Տարոնին «արդարացնող» կա՝ ամեն ոք ինքն է ընտրում իր դերն այս կյանքում, մանավանդ որ փչացման դիմաց նա ստանում է շատ լավ վճար եւ այս սին կյանքում գոնե նյութական խնդիրներ, մեղմ ասած, չունի: Ավելի հետաքրքիր է այս պարագայում հայ «օլիգարխի» ընդհանուր պատկերը»: Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Տրանսպորտի համար 150 դրամի տեղը 100 դրամ ռիսկով տալը բավականին լավ մարզանք է ապագա քաղաքացիական անհանդուրժողականության ակցիաների: Քաղաքացիները մի տեսակ անարխիստաբար ու զանգվածաբար սովորում են չանել այն, ինչ չի բխում իրենց շահերից...»:
Կարծիքներ