«Մի՛ խանգարեք, եթե կարող եք՝ օգնեք ». Անահիտ Բախշյան

«Մի՛ խանգարեք, եթե կարող եք՝ օգնեք ». Անահիտ Բախշյան

«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, հատկապես նրանք, ովքեր հայտարարում են, թե ամաչում են վարորդներից ու վճարում են 150 դրամ: 
Խնդրում եմ գնահատե՛ք մեր պետության համար այնքան կարևոր քաղաքացիական հասարակության կայացման այս կարևոր փուլը, գնահատե՛ք հատկապես մեր երիտասարդների ներդրումն այս գործընթացին, գնահատե՛ք յուրաքանչյուրին, հիշե՛ք, նրանց այսօրվա անձնուրաց ջանքերի շնորհիվ շահելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Մի՛ խանգարեք, եթե կարող ենք՝ օգնենք նրանց և բարձացնենք մեր ինքնագնահատականը»: