Որտե՞ղ է այս երկրի նախագահը

Որտե՞ղ է այս երկրի նախագահը

Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք էլ մեզ չեն ասել, թե որտեղ են մեր նախագահներն անցկացնում արձակուրդները..... Ասում են՝ պետական գաղտնիք է.... Բարաք Օբաման երբ գնում է արձակուրդ՝ լրատվամիջոցները մանրամասն նկարագրում են այդ կղզին եւ այն պայմանները, որոնցում հանգստանում է աշխարհի ամենահզոր պետության առաջնորդը.... Մեզ մոտ գաղտնիք է՝ երեւի ողջ աշխարհի հատուկ ձառայությունները հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի պարզեն, թե որտեղ է ամառներն անցկացնում աշխարհի ամենակարեւոր երկու պետություններից՝ Ավստրիայից եւ Հայաստանից մեկի ղեկավարը.... Բայց ախր այս տարի դա շատ կարեւոր է՝ դրանից է կախված Հայաստանի հետագա ճակատագիրը.... Եթե, օրինակ, մեր նախագահն այժմ ղազախստանյան Մեդեո բարձրլեռնային առողջավայրում է, ուրեմն շատ շուտով ընտրելու ենք Եվրասիական եւ Մաքսային միությունը»: