«Հայկական ժամանակ». Առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում

«Հայկական ժամանակ». Առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում

«Մեր տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ բանկի սեփականատերը փոխվելու Է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում Է ՀՀ Կենտրոնական բանկը։

Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում Է ազատվել այս կառույցից, որը, ըստ Էության, անիմաստ բեռ Է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք Է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։ Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից Էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։ Փոխարենը ըստ Էության չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում Է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում Է 20 հազար դոլարը»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։