Ի՞նչ պակաս ահաբեկչություն է Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի փաստը

Ի՞նչ պակաս ահաբեկչություն է Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի  փաստը

Ահաբեկչությունը եղել է, կա և միշտ կլինի։  

Սակայն ահաբեկչությունների հավանականությունը նվազագույնի հասցնելու ամենաարդյունավետ միջոցը ահաբեկիչների և  նրանց տերերի հանդեպ չափազանց կոշտ, երբեմն դաժան վերաբերմունքն է։ 
Բոլոր երկրները, որոնք այս կամ այն կերպ բախվել են ահաբեկչության հետ, մշակել են այս չարիքի դեմ պայքարի իրենց մոտեցումները:

Իսրայելը երբեք բանակցություններ չի վարում ահաբեկիչների հետ՝ նույնիսկ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային  կորուստների վտանգի ներքո և ահաբեկչության համար դաժանագույն պատասխանատվությունը տարածում է նաև ահաբեկիչների հարազատների վրա։ 

Ամերիկացիներն այս հարցում ավելի լիբերալ են, իսկ ռուսները գործում են ըստ իրավիճակի. ..սակայն և ամերիկացիները, և իսրայելցիները, և ռուսները միշտ, ամենուր և ամեն դեպքում վարում են ահաբեկիչների ֆիզիկական ոչնչացման քաղաքականություն։
Ընդ որում, ահաբեկիչների ոչնչացումը որպես կանոն լինում է  հրապարակային և ցուցադրական։
Մեր դեպքում, ցավոք, մենք երկար ժամանակ ոչ ադեկվատ գնահատեցինք ահաբեկիչներին պատժելու անխուսափելիության ինստիտուտը։
Համոզված եմ, որ եթե Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը ոչնչացվեր, ապա մենք ստիպված չէինք

լինի դիտել, թե ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիները սպանում հայերին ՝ փաթաթելով նրանց Հայաստանի և Արցախի դրոշով և չէինք տեսնի, թե ինչպես են ադրբեջանցի ահաբեկիչները կտրում անպաշտպան արցախցի պապիկի կոկորդը:

Ահաբեկչությունը լինում է նաև պետական գաղափարախոսության ներքո, ինչը շատ ցայտուն երևում է, օրինակ, Ադրբեջանի պետական հակահայկական դոկտրինում, որտեղ, սևով սպիտակի վրա ֆիքսված է, որ Հայաստանը պետք է չեզոքացվի, իսկ հայերը պետք է վտարվեն ոչնչացվեն տարածաշրջանում։
Ի՞նչ պակաս  ահաբեկչություն էր 44 օրվա պատերազմը։
Ի՞նչ պակաս ահաբեկչություն էր Արցախի շրջափակումը։
Ի՞նչ պակաս ահաբեկչություն էր Արցախից հայերի բռնի տեղահանումը և 2023 թ սեպտեմբերի 19 հայ խաղաղ բնակիչների ոչնչացումը ադրբեջանցի գրոհայինների կողմից։

Ի՞նչ  պակաս ահաբեկչություն է Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի  փաստը։
Կարող եմ երկար թվարկել թուրք-ադրբեջանական տանդեմի ահաբեկչական քայլերը մեր հանդեպ։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իբր «խաղաղասեր» իբր իշխանությունը, որ կանխի հետագա ահաբեկչական գործողությունները ՀՀ ինքիշխան տարածքների և ՀՀ «հպարտ քաղաքացիների» անվտանգությունը ապահովելու համար։

ՀՀ իշխանությունը վարում է բանակցություններ ահաբեկչական Ադրբեջանի հետ և ըստ էության կատարում է ահաբեկիչ Ադրբեջանի պահանջները, ըստ էության, խրախուսելով ահաբեկիչ Ադրբեջանին շարունակել իր հակահայկական ահաբեկչական գործողությունները։

Իսկ մենք բոլորս հայտնվել ենք պատանդի դերում` այս իշխանության «խաղաղության» թրքամետ քաղաքականության «ձեռքում»:

Արման Աբովյան