Կառլես Պուչդեմոնը ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր

Կառլես Պուչդեմոնը ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր

Կատալոնիայի անկախացման ղեկավարը, Իսպանիայի համանուն երկրամասի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, ով թաքնվում է իսպանական արդարադատությունի Բելգիայում, ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Եվրապառլամենտի ընտրությունների նախնական արդյունքները։ Բացի Պուչդեմոնից համաեվրոպական պառլամենտում աթոռներ կզբաղեցնեն նաեւ նրա նախկին տեղակալ Օլիոլ Ժունկերասը, ով գտնվում է նախնական կալանքի տակ իսպանական բանտում, ինչպես նաեւ Պուչդեմոնի թիմից Թոնի Կոմինը, ով նույնպես Բելգիայում թաքնվում է իսպանական արդարադատությունից։