Այթիշնիկները գնացել են Հայաստանից

Այթիշնիկները գնացել են Հայաստանից

Օրեր առաջ հենց ԱԺ ամբիոնից ՏՏ ոլորտի ամենավաստակաշատ ներկայացուցիչներից մեկն ասել էր՝ 90 այթիշնիկից 75 հազարը գնացել է Հայաստանից։ Անհարմար բան ստացվեց: Եկել էին, որովհետև դեմոկրատիա կա, կոռուպցիա չկա, հիմա մարդիկ գնում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո։ 

«Երևի հրաշալի քաղաքական, տնտեսական պայմաններով է պայմանավորված, որ Հայաստանից անցած տարի հեռացել է 36 հազար 512 Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացի։ Երևի սրանով է պայմանավորած, որ մենք 2023 թականին 2022-ի նկատմամբ ունենք հանցագործությունների էական աճ, ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները մեր երկրում աճել են 90 տոկոսից ավելի: Որևէ մեկը չի ժխտում, որ Հայաստանում տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։ Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասացին՝ մարդիկ ու փողերը գալիս են Հայաստան, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կոռուպցիա չկա։ Հրաշք»,- ասել է նա: