Այդ լուծումների մի մասը անտեսանելի է դրսի աչքով. ԱՀ ՄԻՊ

Այդ լուծումների մի մասը անտեսանելի է դրսի աչքով. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Քանի որ այսօր ՀՀ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել հանրային ծառայությունների թվայնացման թեմայով՝ ասեմ, որ շատ կարևոր ուղղություն է պետական գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, և հաջողությունների կողքին դեռ ահռելի գործ կա անելու:
Ես ի սկզբանե մեծ ուշադրություն եմ դարձրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթների թվայնացման վրա, և հիմա արդեն լուրջ հաջողություններ ունենք: Ավելին, կարող եմ հպարտությամբ փաստել, որ մի քանի լուծումներում առաջամարտիկն ենք Արցախի ու Հայաստանի Հանրապետություններում: Այդ լուծումների մի մասը անտեսանելի է դրսի աչքով, քանի որ աշխատակազմի ներքին կառավարմանն է վերաբերում, սակայն մի քանի կարևոր լուծում տեսանելի կլինի և ուղղակիորեն առնչվում են քաղաքացիներին...
Մանրամասները՝ առաջիկա օրերին՝ հերթով, շարքով, կարգով»։