Բացվել են կացարաններ՝ ամուսնալուծված տղամարդկանց համար

Բացվել են կացարաններ՝ ամուսնալուծված տղամարդկանց համար

Իտալիայում բացվել են հատուկ կացարաններ՝ ամուսնալուծված տղամարդկանց համար, ովքեր սնանկացել են ամուսնալուծությունից հետո։ Այս մասին գրում է Российская газета-ն։ Այս տղամարդիկ մտնում են այսպես ասած՝ «նոր աղքատների» կատեգորիայի մեջ։ Ինչպես հայտնի է, Իտալիայում ամուսնալուծությունից հետո տղամարդիկ հաճախ մնում են սնանկ վիճակում։ 60 տոկոս ամուսնալուծությունների դեպքում համատեղ բնակարանը մնում է կնոջը, ով եւ խնամատարություն է ստանձնում երեխաների հանդեպ։ Բացի այդ, 94 տոկոսի դեպքում էլ նախկին ամուսիններին պարտավորեցնում են վճարել ալիմենտներ։ Ամուսնալուծված տղամարդկանց կացարանում ամուսնալուծությունից հետո սնանկացած տղամարդիկ կարող են ապաստանել առավելագույնը մեկ տարի։