«Հայելի» ակումբը «ձվահարելու» վերաբերյալ քրգործը կարճվել է

«Հայելի» ակումբը «ձվահարելու» վերաբերյալ քրգործը կարճվել է

«Հայելի» ակումբի պատերին ձվերով հարվածելու համար հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Դավիթ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ անցած տարի մի քանի երիտասարդներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր էին նետել «Հայելի» ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր։