Որն է աշխարհի ամենամաքրասեր երկիրը․ վիճակագրություն

Որն է աշխարհի ամենամաքրասեր երկիրը․ վիճակագրություն

Պարզվել է, որ Բրազիլիայի բնակիչներն աշխարհում ամենամաքրասերն են։ Այս մասին գրում է World Population Review պարբերականը, վերլուծելով տվյալները, թե աշխարհի որ երկրում մարդիկ օրական քանի անգամ են լվացվում։ Ըստ այդմ, Բրազիլիայի բնակչության 99 տոկոսը ամեն օր լվացվում է, սակայն մեծամասնությունը դա անում է օրական մի քանի անգամ։ Միջինը յուրաքանչյուր բրազիլացի օրական երկու անգամ ցնցուղ է ընդունում, թեեւ լողանում է բնակչության 7 տոկոսը։

Նշվում է, որ Հնդկաստանի բնակիչները լվացվում են օրական երկու անգամ, սակայն ավելի քիչ են ցնցուղ ընդունում։ Ամենաշատը լողանալ սիրում են բրիտանացիները՝ 32 տոկոս։ Գերմանիայում ամեն օր ցնցուղ ընդունում են հարցվածների 92 տոկոսը, Մեքսիկայում եւ Միացյալ Նահանգներում՝ 90 տոկոսը, Ֆրանսիայում՝ 76 տոկոսը։