Ադրբեջանում 4 մարդ է զոհվել հայտնի հանգստավայրում բռնկած հրդեհի հետևանքով

Ադրբեջանում 4 մարդ է զոհվել հայտնի հանգստավայրում բռնկած հրդեհի հետևանքով

Ադրբեջանական Գուսարում հրդեհ է բռնկվել Park Qusar հանգստյան գոտու տարածքում գտնվող քոթեջներից մեկում, ինչի հետևանքով չորս մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել։

Այդ մասին հայտնում ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի ԱԻՆ-ին հղումով։

Հրդեհի հետևանքով այրվել է փայտյա երկհարկանի քոթեջի 240 քմ ընդհանուր մակերեսով տարածքը։ Դեպքի այրն ուսումնասիրելիս հայտնաբերվել է չորս մարդու դի։ Հրդեհի հետևանքով տուժել է վեց մարդ։

Ավելի ուշ հրդեհը մարվել է։