Բողոքի ակցիա՝ Թել Ավիվում․ 100 հազար մարդ հավաքվել է կառավարական համալիրի մոտ

Բողոքի ակցիա՝ Թել Ավիվում․ 100 հազար մարդ հավաքվել է կառավարական համալիրի մոտ

Մոտ 100.000 մարդ հավաքվել է Թել Ավիվի կառավարական համալիրի մոտ։

Ցուցարարները բողոքել են երկրում հայտարարված դատաիրավական բարեփոխումների դեմ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ակցիայի մասնակիցների թվում է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ դա «բողոք է հանուն երկրի բարօրության»։

Ավելի վաղ, հունվարի 8-ին «Լիկուդ»-ի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի նոր կառավարության հազարավոր հակառակորդներ Թել Ավիվի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել արդարադատության նախարար Յարիվ Լևինի կողմից իրավական բարեփոխումներ իրականացնելու պահանջների դեմ: