Ե՞րբ են պատրաստվում փողոց դուրս գալ

Ե՞րբ են պատրաստվում փողոց դուրս գալ

Փողոց դուրս գալը, մանդատ դնելը, ինչ-որ մի բանի միանալը, մի բանից դուրս գալն ինքին նպատակ չեն, դրանք միջոց են նպատակին հասնելու համար։ Մենք մոտիվացված ենք առավել քան որևէ մեկը։ Մեր այս համոզմունքի ու մոտեցման վրա թող ոչ մեկ չկասկածի, սրանք ուղղակի բառեր չեն, սրանք մեր տարիների գործունեությունն է, որը կասկած չպետք է առաջացնի: Այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Եթե մենք հիմա տեսնենք, որ այդ միջոցը կծառայի իր նպատակին, միանշանակ անելու ենք։ Մենք դա անելու ենք այն ժամանակ, երբ զգանք, ունենանք այն համոզմունքը, որ դա բերելու է իր տրամաբանական ավարտին»,- ասել է նա: