Միացյալ Նահանգները ապակայունացնում է իրադրությունը Հարավ-Չինական ծովում․ Չինաստան

Միացյալ Նահանգները ապակայունացնում է իրադրությունը Հարավ-Չինական ծովում․ Չինաստան

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ուղղակի միջամտություն են իրականացնում Հարավ-Չինական ծովում տարածքային եւ ջրային վեճում՝ սեփական քաղաքական շահերից ելնելով եւ խանգարելով այդպիսով ռեգիոնի երկրների՝ առճակատման կարգավորմանն ուղղված ջանքերը։ Պեկինում կարծում են, որ Միացյալ Նահանգները սադրում է ԱՍԵԱՆ-ի երկրների միջեւ առճակատում, քանի որ խաղաղությունն ու կայունությունը Հարավ-Չինական ծովում համապատասխանում է Չինաստանի ռազմավարական շահերին։ Չինաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները միտումնավոր կերպով աջակցում է Վիետնամին եւ Ֆիլիպիններին, հանուն ռեգիոնում լարվածության աճի։ Այս մասին գրում է MBS-ն։