Անհայտ անձինք սպառնացել են հարձակվել ամերիկյան Կապիտոլիումի վրա

Անհայտ անձինք սպառնացել են հարձակվել ամերիկյան Կապիտոլիումի վրա

Անհայտ անձինք սպառնացել են օդանավով հարձակում իրականացնել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի Կապիտոլիումի վրա։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Ըստ հաղորդման, նման սպառնալիքով աուդիոձայնագրությունը լսել են նյու-յորքյան մի քանի ավիադիսպետչերներ։ Ընդ որում սպառնալիքում ասվում է, որ այդ կերպ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրեժը կլուծվի։ Թե որտեղից է ուղարկվել աուդիոձայնագրությունը դեռ հայտնի չէ։ Սակայն Միացյալ Նահանգներում ավիացիոն հաճախականության մեջ ներդրման փաստի առնչությամբ կսկսվի հետաքննություն։