Բիթքոյնը կրկին գնային ռեկորդ է արձանագրել

Բիթքոյնը կրկին գնային ռեկորդ է արձանագրել

Բիթքոյն թվային արժույթի գինը մեկ միավորի դիմաց հասել է 34 հազար դոլարի։ Այս մասին հայտնում է CoinDesk-ը։ Թվային արժույթը թանկացել է 6,42 տոկոսով։ Նշենք, որ սա հերթական գնային ռեկորդն է, կամ ինչպես մասնագետներն են ասում, պատմական մաքսիմումը։ Նշենք, որ վերջին մի քանի օրերին թվային այս արժույթը գնային նոր ռեկորդներ չէր սահմանել։