Համաշխարհային բանկը 2021-ի համար Ռուսաստանի ՀՆԱ-ի աճ է կանխատեսել

Համաշխարհային բանկը 2021-ի համար Ռուսաստանի ՀՆԱ-ի աճ է կանխատեսել

Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2021 թվականին կաճի 2,6 տոկոսով։ Այս մասին ասված է բանկի կողմից հրապարակված համաշխարհային տնտեսության դինամիկայի մասին կանխատեսման մեջ։ Այդ աճը համարվում է ոչ մեծ։ Բանկի մասնագետները նշել են, որ պատճառը, որ ռուսական ՀՆԱ-ն ընդամենը 2,6 տոկոս կաճի այն է, որ երկիրը պայքարում է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի դեմ։ Տնտեսական աճին կնպաստեն զանգվածային պատվաստումը, ծանր արդյունաբերության հումքի գնաճւ եւ տնտեսական աջակցության միջոցառումների պահպանումը։ Արդեն 2022 թվականի համար կանխատեսվում է 3 տոկոս տնտեսական աճ։