Ինչ են քննարկել Բայրամովն ու Չավուշօղլուն

Ինչ են քննարկել Բայրամովն ու Չավուշօղլուն

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգը և տարածաշրջանային համագործակցության արդի հարցերը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարարները քննարկել են բազմակողմ հարթակների շրջանակներում երկրների համագործակցությունը։

«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգի արդի հարցերի շուրջ։ Դրա հետ մեկտեղ քննարկվել են մեր երկրների միջև բազմակողմ հարթակների շրջանակներում գործունեության համակարգման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։