Հիմա էլ տիեզերքն է նվաճում․․․
Էս մարդկանց հավաքել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և ասում է , որ մինչև 2028 թ. նախատեսվում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ։ Սրանք սառած- քարացած նստել են, դեմքներին ոչ մի արտահայտություն չկա։ Երևի ամեն մեկն իր մեջ մտածում է ՝ հանկարծ չասի, որ արբանյակում մեր ներկայությունը պարտադիր է։
Տիեզերքի նվաճումից խոսում է մի մարդ, ով իր մի կտոր հողը չի կարողանում պահել։ Ով Արցախը նվիրել ու Հայաստանն էլ բաժան- բաժան է անում։ Մարդ, ում Տունն է մտել թշնամին, ատրճանակը դեն տվել գլխին, ու նա փոխանակ գլուխ ջարդի, թե ինչպես թշնամուն դուրս շպրտի, տան անդամների հետ զրուցում է, թե հաջորդ տարին որ ծովափին պիտի հանգստանան։
Շատ ենք ասում, որ մեր հերոսները չեն մահացել, նրանց հոգիները երկնքում են։ Ինձ թվում է, այնքան շատ ենք ասել, որ այս մարդը զգայապատրանքի, հալյուցիանացիայի մեջ է ընկել ու երկինք է ուզում բարձրանալ։ Գիտե՞ք ինչի համար։ Որ նրանց այնտեղ էլ հանգիստ չթողնի։ Երկրի վրա կենդանի հերոսներին է հալածում, հիմա էլ երկինք է ուզում բարձրանալ։
Հայաստանը հորով- մորով է արել, հիմա էլ տիեզերքն է նվաճում։
Կարծիքներ