17-ի ուրվականը

17-ի ուրվականը

Արցախի նախագահն ընտրված է: Կրքերը հանդարտվում են: Հիմնական թեմա է այսպես կոչված կոալիցիոն կառավարության խնդիրը: Օդում կախված է 17-ի ուրվականը՝ ո՞վ կունենա Ազգային ժողովում մեծամասնություն: Ինտրիգը սրել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ հարցազրույցներից մեկում ակնարկելով, որ ինքը, Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ-ն եւ ԱԺԿ-ն միասնաբար ունեն 17 մանդատ: Խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի դաշինքին չի հերիքում մեկ մանդատ: Ըստ էության, Արցախի սահմանադրությունը նախագահին լիազորում է միանձնյա կառավարություն ձեւավորել, որի խորհրդարանական վստահության խնդիր չկա: Այսինքն, կոալիցիա կազմավորելու իրավական անհրաժեշտություն նախագահը չունի: Ընդ որում, եթե անկեղծ լինենք, Արցախը չունի ազգային օրենսդրություն, խորհրդարանը  հիմք է ընդունում Հայաստանի օրենսդրությունը: Այնպես որ, խորհրդարանը նույնիսկ լավագույն ցանկության դեպքում չի կարող արգելափակել նախագահի օրենսդրական նախաձեռնությունները, քանի որ սահմանադրությունը նախագահին տալիս է Ազգային ժողովն արձակելու լիազորություն:

Ճիշտ է, այդ դեպքում նշանակվում են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, բայց նույն նորմը գործում է, եթե խորհրդարանն  է անվստահություն հայտնում նախագահին: Սահմանադրությունն, այսպիսով, նախագահին եւ Ազգային ժողովին դրել է «նույն նավակում»: Մեկի քայլը մյուսի դեմ ինքնին ենթադրում է սահմանադրական ճգնաժամ, որը հանգուցալուծվում է արտահերթ համապետական ընտրություններով: Սա է իրավական կարգավորումը: Մնում է քաղաքական համերաշխության խնդիրը: Դա ընտրված նախագահի խոստումն է, որին նա հավատարիմ է մնալու:

Դրանում կասկածել պետք չէ: Մնացածը, թերեւս, ավելին ստանալու ցանկության բաց կամ քողարկված դրսեւորում է: Բայց երկրին նաեւ ինստիտուցիոնալ ընդդիմություն է պետք: Ո՞վ կզբաղեցնի այդ նիշը