Որքան գումար է ստանալու Ծառուկյանը՝ Օլիվեյրային հաղթելու համար

Որքան գումար է ստանալու Ծառուկյանը՝ Օլիվեյրային հաղթելու համար

UFC-ի թեթև քաշային կարգում դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը օրերս հաղթել էր նախկին չեմպիոն և թեթև քաշային կարգի առաջին համար Չարլզ Օլիվեյրային:

Հայաստանը ներկայացնող մարզիկը, մրցելով Օլիվեյրայի հետ, առավելության հասավ երեք ռաունդից հետո` մրցավարների որոշմամբ: Ծառուկյանը զիջել է միայն առաջին ռաունդում` առավելության հասել հաջորդ երկուսում:

Հայտնի է դարձել, որ Օլիվեյրային հաղթելու համար Ծառուկյանը կստանա մոտ 300 հազար դոլար, սակայն այդ գումարից ԱՄՆ-ում պետք է վճարել 40-45 տոկոս հարկեր: