ԱՄՆ նախագահը սպառնացել է Հնդկաստանին

ԱՄՆ նախագահը սպառնացել է Հնդկաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի մոռանա այն, որ Հնդկաստանը ստորագրել է ռուսներից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համաձայնագիրը, եւ կպատասխանի դրան շատ ավելի արագ, քան պատկերացնում են Նյու Դելիում։ Այս մասին հայտնում է СNN-ը։



«Հնդկաստանը կիմանա։ Դուք կտեսնեք պատասխանը շատ ավելի շուտ, քան պատկերացնում եք»,- մասնավորապես ասել է ԱՄՆ նախագահը։ Նշենք, որ մինչ այդ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Հնդկաստանի հանդեպ սանկցիաներ կկիրառի, եթե վերջինս ձեռք բերի ռուսական ԶՀ համալիրները։