Զատկի գիշերը կյանքից հեռացել է 47-ամյա տաղանդավոր արտիստուհի Անժելիկա Վոլչկովան

Զատկի գիշերը կյանքից հեռացել է  47-ամյա տաղանդավոր արտիստուհի Անժելիկա Վոլչկովան
Ըստ Life.ru-ի՝ Մոսկվայում 47 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Անժելիկա Վոլչկովան:



«Զատկի գիշերը կյանքից հեռացել է Անժելիկա Վոլչկովան՝ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի առաջատար դերասանուհին: Անժելիկա Վոլոչկովան մահացել է ծանր հիվանդության հետևանքով: Նա շատ երիտասարդ ու շատ տաղանդավոր էր: Նա շատ գեղեցիկ էր ու նույնքան խելացի: Նա բարի էր, սիրով ու լույսով լի», — նշվում է թատրոնի կայքում:



Վոլչկովային կհուղարկավորեն իր հայրենիքում՝ Պենզա քաղաքում։



Ապրիլի 10-ին «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում կկայանա դերասանուհու հրաժեշտի արարողությունը: