Սենատոր Ջոն Մըքքեյնը կոչ է արել պատասխանել Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակմանը

Սենատոր Ջոն Մըքքեյնը կոչ է արել պատասխանել Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակմանը
Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մըքքեյնը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայի Արեւելյան Ղութայի շրջանի Դումա բնակավայրում Ասադի զորքերի կողմից իրականացված հնարավոր քիմիական հարձակմանը: Այս մասին հայտնում է Media ITE-ն:



Մըքքեյնն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է, թե անցյալ շաբաթ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը մտադիր է ժամանակից շուտ հանել իր զորքերը Սիրիայից: Այս լուրը թերեւս պայմանավորել է, որ Բաշար ալ Ասադը եւ նրա դաշնակիցներ Մոսկվան եւ Թեհրանը համարձակվեն անմեղ մարդկանց դեմ նման քայլ իրականացնել Դումայում:



Ամերիկացի սենատորը կոչ է արել Թրամփին` պատասխանատվության ենթարկել Ասադին` կատարած ռազմական հանցագործությունների համար: