Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել Հոմսի ավիաբազայի հրթիռակոծման լուրերը

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել Հոմսի ավիաբազայի հրթիռակոծման լուրերը
Իսրայելի Պնախարարությունը հրաժարվել է մեկնաբանել գիշերը Սիրիայի Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազայի հրթիռակոծման մասին լուրերը: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:



Նշենք, որ ավելի վաղ սիրիական SANA լրատվական գործակալությունը հրապարակել էր տեսանյութ եւ մանրամասներ Հոմսի ռազմական բազայի վրա իրականացված հրթիռային հարձակումից: Հայտնի է, որ հրթիռակոծման հետեւանքով կան զոհեր: