Արտակարգ պատահար` Օխոտի ծովում

Արտակարգ պատահար` Օխոտի ծովում
ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Օխոտի ծովում ավելի քան 30 ձկնորս է արգելափակվել սառույցներում այն բանից հետո, երբ Սախալինի մարզում սառցաբեկորը պոկվել է ընդհանուր ցամաքից : Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել Մորդվինովի ծոցում, որը գտնվում է Սախալին կղզու հարավ-արեւելյան ափամերձ հատվածում:



Ափից 500 մետր հեռավորության վրա նախ ձեւավորվել էր 10 մետր խորությամբ ճեղք, ապա սառցաբեկորը պոկվել էր ցամաքից եւ վրան ունենալով 30 ձկնորսներ՝ սկսել դրեյֆել: Իրականացված փրկարարական գործողության ընթացքում բոլոր ձկնորսները վերադարձվել են ցամաք: