Հայաստանում բիթքոյն կարտադրեն (տեսանյութ)

Հայաստանում բիթքոյն կարտադրեն (տեսանյութ)
Միջազգային «Օմնիա թեք» ընկերությունը Հայաստանում խոշո ներդրում կիրականացնի «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ համատեղ։ Նախագիծը խոշորամասշտաբ է, որում ներդրման ծավալը կգերազանցի 2 մլրդ դոլարը։ Նախագծի առաջին քայլերից մեկը լինելու է կրիպտոարժույթի արտադրությունը։ Հայաստանում կարտադրեն բիթքոյն, էթերիում, դաշ և այլն։



«Օմնիա թեք» ընկերության հիմնադիր Ռոբերտ Վելգի խոսքով՝ Հայաստանում կրիպտոարժույթի արտադրությունը կմեկնարկի ապրիլից և այն կլինի աշխարհում խոշորագույն արտադրություններից մեկը։



«Մուլտի գրուպ» ընկերությունն էլ իր մասնակցությունը կունենա տարածքների տրամադրման և տեխնիկական պայմանների ապահովման հարցում։



 



Մանրամասները՝ տեսանյութում