Միացյալ Նահանգները զորքեր է տեղակայում ամերիկա-մեքսիկական սահմանին

Միացյալ Նահանգները զորքեր է տեղակայում ամերիկա-մեքսիկական սահմանին
ԱՄՆ Պնախարար Ջեյմս Մետիսը եւ Ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսենը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով ազդարարել են, որ առաջին զորամիավորումներն են ուղարկել ամերիկա-մեքսիկական սահման` սահմանապահ ծառայություն իրականացնելու համար:



Ըստ հայտարարության, զորամիավորումները պատկանում են ազգային գվարդիային եւ սահմանապահ ծառայություն են իրականացնելու ԱՄՆ հարավ-արեւմտյան ողջ սահմանագծի երկայնքով: Ազգային գվարդիայի մարտիկները նաեւ ամրացնելու են սահմանագծի թույլ եւ խոցելի տեղամասերը` համագործակցելով տեղի նահանգային իշխանությունների հետ: Ընդհանուր առմամբ կտեղակայվի չորս հազարանոց զորակազմ ամերիկա-մեքսիկական սահմանին սահմանապահ առաքելություն իրականացնելու համար: