Ես ու կինս ինքնասպանության շեմին ենք․․․

Ես ու կինս ինքնասպանության շեմին ենք․․․

Ինչպես արդեն տեղեկացվել է, գրող, երգահան, արվեստաբան, գորգանկարիչ Վահրամ Թաթիկյանի այգին անհայտ մարդիկ գլխատել են։
Գրողը հայտարարություն էր տարածել․



Իմ քառասուն տարվա այգին, որի լուսանկարները կարող եք տեսնել իմ էջում, որը միայն իմը չէր՝ այլ ընկերներինս, ամբողջ ժողովրդինը ու մշակույթինը՝ համատարած կտրել են, թողնելով երկու ծիրանի ծառի չոր կմախք:Ես ու կինս՝ երկու գրողներ, Հայաստանի Գրողների միության անդամներ՝ ինքնասպանության շեմին ենք: Խնդրում եմ իմ այս հայտարարությունը տարածել ամենուրեք:



Vahram Atom Tatikyan
Այգիս՝ նախ չորացրած , ապա իր հարյուր մրգատու ծառերով կտրատված: Ներկայումս ես այսպիսին եմ, չորացած, կտրված, ինչպես Հայրենիքս- ցեղասպանությունից հետո:



Վահրամ Թաթիկյանը իր ծաղկած  ու արդեն չորացած այգու լուսանկարն է տեղադրել․



ԱՀԱ ԱՅՍ ԱՅԳԻՍ ԵՆ ՉՈՐԱՑՐԵԼ ՈՒ ԿՏՐԵԼ, ՈՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԻՆ ԷՐ:



ՀԳ Ցավալին այն է, որ նրան սփոփում են մարդիկ, ովքեր ևս անցել են այդ քավարանի միջով․
Susanna Nersesyan



Իմ այգին էլ են ոչնչացրել, վաճառել` Դալմայի այգիներ։



Սկզբում ջրերը կտրեցին, հետո հրդեհեցին, ապա վաճառեցին ու մի առավոտ եկա այգի ու այգին այլևս չկար, 5000 քմ պտղատու ծառերով, խաղողի տունկերով այգին, ու մինչ օրս կռվում եմ իշխանությունների հետ։



Հասմիկ Բաբաջանյան