Երեկ «ուտկաների» օր էր

Երեկ «ուտկաների» օր էր

Երեկ «ուտկաների» օր էր. քաղաքական կուլիսներում լուրեր էին պտտվում, որ «Բելաջիոյի» հաշվապահը 5 միլիոն դոլար վերցրել ու փախել է: Սակայն Գրիշա Մարգարյանը մեզ հետ զրույցում հերքեց փաստը. «Դա որեւէ հեռավոր աղերս չունի իրականության հետ. հինգ-վեց տարի իմ հաշվապահն աշխատել է եւ այս պահին էլ աշխատում է, այնպես որ, կարող եք գալ՝ համոզվել»: Իսկ օրվա վերջին լուրեր տարածվեցին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին ինսուլտ կամ ինֆարկտ է խփել: Կառավարամերձ շրջանակներից մեզ ասացին, որ հենց մեր զանգելու պահին վարչապետը թատրոնում է՝ ներկայացում է դիտում: