Չեխիան L-159 14 գրոհային ինքնաթիռ կմատակարարի Իրաքին‏

Չեխիան L-159 14 գրոհային ինքնաթիռ կմատակարարի Իրաքին‏

Չեխիայի կառավարությունը Իրաք կարտահանի տեղական արտադրության L-159 թեթև բազմանպատակային գրոհային ինքնաթիռներ, հաղորդում է РИА Новости-ն։



«Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունն արտոնագրային թույլտվություն է տվել Իրաքին 14 հատ L-159 ինքնաթիռ վաճառելու մասին»,- ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Մատիսը։