Իրանի նոր քննությունը` սեպտեմբերի 1-ին

Իրանի նոր քննությունը` սեպտեմբերի 1-ին

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը սեպտեմբերի 1-ին Բրյուսելում կհանդիպի Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նորացված բանակցությունների շրջանակը քննարկելու համար:



Օգոստոսի 25-ին լրացել է միջուկային զենք ստեղծելու շուրջ հետազոտություններ իրականացնելու մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարցերին պատասխանելու համար Թեհրանին հատկացված վերջնաժամկետը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Թեհրանը պատասխանե՞լ է միջազգային գործակալության հարցերին: