Գյուլ-Ալիև` բաժանումի սիրալիր հեռախոսազրույց

Գյուլ-Ալիև` բաժանումի սիրալիր հեռախոսազրույց

Երեքշաբթի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Trend գործակալությունը` հղում անելով Ալիևի մամլո ծառայությանը:



Գյուլը գոհունակություն է հայտնել իր նախագահության շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի միջև բոլոր ոլորտներում բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումով, առանձնակի նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անձնական ընկերական հարաբերությունների դերն այդ կապերի զարգացման գործում:



Իլհամ Ալիևը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է Աբդուլլահ Գյուլի ավանդը Ադրբեջանի և Թուրքիայի՝ ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, վստահություն է հայտնել, որ երկու երկրների երկկողմ կապերը մշտապես կզարգանան: