Ահաբեկիչները սպառնում են նավթամուղներ պայթեցնել ամբողջ աշխարհում

Ահաբեկիչները սպառնում են նավթամուղներ պայթեցնել ամբողջ աշխարհում

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավարները դիմել են իրենց աջակիցներին՝ կոչ անելով ամբողջ աշխարհում նավթամուղներ ու տանկերներ պայթեցնել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Ալ-Քաիդան» ցանկանում է էներգետիկ ճգնաժամ ստեղծել, որը կապակայունացնի դրությունն աշխարհում, կփոխի նավթի գները:

Փորձագետները, սակայն, կարծում են, որ ահաբեկիչներին չի հաջողվի լայնամասշտաբ պատերազմ հայտարարել նավթային տերություններին, քանի որ այդ երկրները շատ ուշադիր են վերահսկում իրենց էներգառեսուրսները և պատրաստ են արձագանքել ահաբեկիչների ցանկացած քայլի:

Այդուհանդերձ, ահաբեկչական գործողությունները չեն բացառվում: Ռիսկի գոտում է Սուեզի ջրանցքը, որով նավթափոխադրում է իրականացվում: