Քուրդ աշխարհազորը փակել է Քոբանի ներթափանցելու հիմնական ուղիները

Քուրդ աշխարհազորը փակել է Քոբանի ներթափանցելու հիմնական ուղիները

Քուրդ աշխարհազորայինները, որոնք պաշտպանում են Թուրքիային սահմանակից Քոբանի քաղաքը, կտրել են ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների՝ քաղաք ներթափանցելու հիմնական ուղին: Այս մասին գրում է РИА Новости-ն` վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի կենտրոնը:



«Քրդական ինքնապաշտպանության ուժերը նշանի տակ են առել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մատա Ան-Նուր բլրի շուրջ գտնվող ԴԱԻՇ-ի դիրքերը և փակել Հալանջ-Այն էլ-Արաբ (Քոբանի) ճանապարհը քաղաքից հարավ»,- ասվում է կենտրոնի հաղորդագրությունում: