ՆԱՏՕ-ի հաղորդումների կապակցությամբ ՄԱԿ անվտանգութան խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել

ՆԱՏՕ-ի հաղորդումների կապակցությամբ ՄԱԿ անվտանգութան խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի արտահերթ նիստ կանցկացնի ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման մասին ՆԱՏՕ-ի հաղորդումների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Agence France-Presse-ին հղումով:



Հանդիպումը կկայանա ԱՄՆ-ի խնդրանքով` պայմանավորված ՆԱՏՕ-ի հաղորդումներով առ այն, որ ռուսական տեխնիկայի շարասյունը ներխուժել է Արևելյան Ուկրաինա:



Խորհրդակցությանը կմասնակցի խորհրդի 15 անդամ, այդ թվում` Ուկրաինայի ներկայացուցիչներ:



ՌԴ ՊՆ-ն հերքել է ՆԱՏՕ-ի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հայտարարությունը` այն անվանելով «բրյուսելյան օդը ցնցելու» հերթական փորձ: